Մադրիդի «Ռեալի» նոր կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է, թե իրենց առաջին հանդիպման ժամանակ ինչ է ասել ակումբի մարզիչ Կառլո Անչելոտին: Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ իտալացի մասնագետը գոհունակություն է հայտնել իր' «Արքայական ակումբ» տեղափոխությունից:

«Նա ուրախ է այն կապակցությամբ, որ «Ռեալի» և «Բավարիայի» միջև բանակցությունները հաջող են ընթացել, ինչի շնորհիվ էլ ես կխաղամ «Ռեալում»:

Անչելոտին գոհ է իմ որոշումից: Ասաց, որ սպասում է ինձ օգոստոսի 5-ի մարզումներին: Ինչ վերաբերում է «Ռեալի» ֆուտբոլիստներին, ապա նրանք հիանալի խաղային որակներ ունեն: Բայց դա ինձ համար նորություն չէ, քանի որ մինչ այս էլ ես խաղացել եմ թիմում, որտեղ եղել են նման խաղացողներ»,- Կրոսի խոսքը մեջբերում է AS-ը: