Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները մշակել են ցուցամատին հագցվող փոքրաչափ սարք, որը թույլ տեսողություն ունեցող մարդկանց թույլ Է տալիս կարդալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
FingerReader սարքը, որը նման Է մատանու, թույլ Է տալիս կարդալ եւ թարգմանել ցանկացած տպագիր արտադրանք: Մատանու վրա տեղակայված Է մինի խցիկ, որն սքանավորում Է տեքստը, ուստի ընթերցման համար բավական Է մատանիով ցուցամատն ուղղել հարկավոր տեքստի վրա: Ծրագրային ապահովումն ընթերցում Է տեղեկատվությունը եւ ճանաչում Է բառերը: Սարքը նաեւ հանդերձված Է մինի-թրթռաշարժիչով, որը գործի Է դրվում այն դեպքում, երբ մատն ուղղված Է առանց տեքստի դատարկ լուսանցքին: Ձայնը վերարատադրում Է բառերը եւ արագորեն թարգմանում գրքերը կամ, օրինակ՝ ռեստորանի ճաշացուցակը:
Մշակողները կարծում են, որ սարքն առանձնահատուկ ժողովրդականություն կվայելի կույր մարդկանց շրջանում, սակայն տեսունակների համար նույնպես նման գաջեթի օգտագործման հարմարությունն անառարկելի Է՝ հատկապես որպես թարգմանիչ ճանապարհորդությունների ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: