Ինչպես հայտնում է itar-tass-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հակամարտող բոլոր կողմերին Ուկրաինայում ավիավթարի ենթարկված մալայզիական Boeing 777 օդանավի աղետի հետաքննության համար ապահովել լիարժեք և ապահով պայմաններ: Այս մասին ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի Դոնեցկի մարզում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ իր պաշտոնական ուղերձում:

 

Պուտինը Դոնեցկի մարզում տեղի ունեցածն անվանել է սարսափելի ողբերգություն և հիշեցրել, որ Ռուսաստանը բազմիցս է կոչ արել հակամարտող կողմերին՝ անհապաղ դադարեցնել արյունահեղությունն ու սկսել բանակցային գոծընթաց։

 

«Վստահ կարող եմ ասել, որ եթե հունիսի 28-ին Ուկրաինայի արևելյան շրջաններում չվերսկսվեին ռազմական գործողությունները, ապա Boeing 777 օդանավի կործանումից կարելի էր խուսափել»,- ընդգծել է Պուտինը:

 

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի ողբերգությունն օգտագործել խիստ նեղ շահադիտական քաղաքական նպատակների հասնելու համար:

 

Պուտինը հանդես է եկել հօգուտ այն բանի, որ աղետի վայրում աշխատի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) փորձագետների խումբը: