Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի գոլը 1/8 եզրափակչում Ուրուգվայի դեմ խաղում ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է Մունդիալ 2014-ի լավագույն գոլ:
«Մոնակոյի» ֆուտբոլիստի գոլի համար քվեարկել է ավելի քան մեկ միլիոն մարդ:
Երկրորդ տեղում Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսիի գոլն է Իսպանիայի դեմ խաղում:
Խամեսը երրորդ լատինամերիկացի ֆուտբոլիստն է, ով արժանացել է այս մրցանակին:
Մինչ այս լավագույն գոլի կոչմանն են արժանացել Մաքսի Ռոդրիգեսը (2006թ) և Դիեգո Ֆորլանը (2010թ):