Ինչպես հայտնում է ria.ru-ն, Արևմուտքը պետք է հրադադարի մասին իր կոչերն ուղղի ոչ միայն աշխարհազորայիններին, այլև՝ Կիևին: Այս մասին հայտնել է Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

 

«Հունիսի 21-ին, երբ աշխարհազորայինները գիշերը հանձնել են մալայզիայի փորձագետներին կործանված օդանավի «սև արկղերը», Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի դեմ ձեռնարկել են տանկային ուժեղ գրոհ: Բնականաբար աշխարհազորայիննեն իրենք իրենց վրա չէին կրակում»,-ընդգծել է Պուտինը:

 

Պուտինը նշել է, որ պետք է, վերջիվերջո, կոչ անել Կիևի իշխանություններին հետևել պարկեշտության տարրական նորմերին և որոշ ժամանակով դադարեցնել կրակը։