ՀԱԿ-ին դեռ երկու տարի առաջ էր լիդերի փոփոխություն պետք: Համաձայնելով «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի այն ասածի հետ, որ Կոնգրեսին լիդերի փոփոխություն է պետք' «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի մաս կազմող «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը. «Եթե Հայ ազգային կոնգրեսում երկու տարի առաջ լիդերի փոփոխություն լիներ, ապա այն այսօր կազմաքանդված չէր լինի: Ես միանշանակ համաձայն եմ Սոս Գիմիշյանի հետ»:
Հարցին, թե ով պետք է լիներ այդ լիդերը, Մարգարյանը պատասխանեց. «Նույն Գիմիշյանը, Վաղարշակ Հարությունյանը և ոչ թե լակոտ-լուկուտները»:
Գառնիկ Մարգարյանը չցանկացավ մանրամասնել, թե «լակոտ-լուկուտ» ասելով՝ ում նկատի ունի։