Լիտվան իրավունք Է ստացել 2015 թվականի հունվարի 1-ից անցնել համաեվրոպական արժույթի. նա կդառնա եվրոգոտու տասնիններորդ անդամը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ավարտված Է դեպի եվրո մեր երկրի երկար ճանարարհը: Զգում ենք բնական ուրախություն, կատարված տնային աշխատանքից բավարարվածություն եւ պատասխանատվություն»,-հայտարարել Է ֆինանսների նախարար Ռիմանտաս Շաջյուսը ազգային ռադիոյի ուղիղ եթերում՝ Բրյուսելից տրված հարցազրույցի ժամանակ, որտեղ ԵՄ-ի խորհուրդը Վիլնյուսի համար դրական վճիռ Է ընդունել:

 

ԵՄ-ի խորհրդի որոշմամբ սահմանվել Է նաեւ եվրոյի նկատմամբ լիտի փոխարժեք, որը ենթակա չԷ փոփոխման: Դրանով կվերահաշվարկվեն աշխատավարձերը, կենսաթոշակները, մյուս պետական վճարումները: Ֆինանսների նախարարի խոսքով՝ փոխարժեքը պահպանվել Է այնպիսին, ինչպիսին այն եղել Է վերջին 12 տարվա ընթացքում:

 

Լիտվան բալթյան երկրներից վերջինն Է որոշել անցնել եվրոյի:

 

Էստոնիայի բանկը եվրոյին անցումն իրականացրել Է 2011 հունվարից 1-ից, 2013 թվականի նոյեմբերին Էստոնիայի բնակիչների ձեռքին մնացել Էին 49 մլն եվրո գումարի շրջանառությունից դուրս բերված կրոն: Հին արժույթն Էստոնացիները կարող են փոխանակել մինչեւ 2014 թվականի վերջը՝ 1 եվրոյի դիմաց 15,6 կրոն փոխարժեքով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: