armsport.am«Վեստ Հեմի» երկրպագուների համար վատ նորություն է տարածվել այսօր: Թիմի հիմնական հարձակվողներից մեկը՝ Էնդի Քերոլը բացակայելու է առաջիկա չորս ամիսներին կոճի վնասվածքի պատճառով:

Քերոլը անցած մրցաշրջանում միայն 16 հանդիպման է մասնակցել, քանի որ պայքարում էր վնասվածքների դեմ: Ինչպես երեւում է, այս մրցաշրջանում նույն սցենարն է լինելու: