Ինչպես հայտնում է ria.ru-ն, աղետի ենթարկված ալժիրյան ինքնաթիռի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Սև արկղերից» մեկը հայտնաբերվել է և առաջիկայում կուսումնասիրվի»,- հայտարարել է նախագահը:
Air Algerie ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որն ուղևորվել էր Բուրկինա Ֆասոյից Ալժիր, անհետացել էր ռադարների տեսադաշտից՝ թռիչքից 50 րոպե անց և վթարի ենթարկվել: Ինքնաթիռում եղել է 116 մարդ, որոնք եղել են 15 երկրի քաղաքացիներ: