«Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի կառավարման մոդելը Հայաստանի Հանրապետությունում, պետք է լավագույնս ընտրենք գործիքակազմը և հնարավորինս որակյալ իրականացնենք կառավարումը»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

 

«Անկեղծ ասեմ՝ այդ իրարամերժ դիրքորոշումներն առկա են և′ տարածքային, և′ տեղական ինքնակառավարման մարմինների հարցում: Ես, օրինակ, այստեղ տեսնում եմ, որ հատկապես այդ ուղղությամբ մեր անելիքներն ավելի շատ են: Չեմ ուզում հստակ դիրքորոշում հայտնել: Վերջին հաշվով, եթե մենք կարողանանք ճիշտ գործիքակազմն ընտրել ու զսպող և հավասարակշռող մեխանիզմները կազմակերպել՝ կառավարման տեսանկյունից խնդիր չի լինի», - ասաց Հակոբյանը:

 

Մարզպետի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների կարիքը միանշանակ կա. «Բավականին կետեր ունեն որոշակի կոսմետիկ, նաև գլոբալ փոփոխությունների անհրաժեշտություն՝ ժամանակի մարտահրավերներով պայմանավորված: Բնականաբար, այս ամբողջ փաստաթուղթը դեռևս քննարկման փուլում է և ժամանակի ընթացքում առավել կամբողջանա»,- ասաց նա:


Վահե Հակոբյանը նշեց նաև, որ ինքը համամիտ չէ հնչող այն տեսակետներին, թե Սահմանադրությունում փոփոխություններն արվում են, որպեսզի իշխանությունները վերարտադրվեն:

 

Մանրամասները՝ Լուրեր.com-ի տեսանյութում