Հուլիսի 26-ին, ժամը 22.32-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-2 միջհամայնքային ավտոճանապարհի Մայակովսկի-Ձորաղբյուր հատվածում' «Ասֆալտի գործարան»-ի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 DP 472 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. տուժածներ չկան: