Մադրիդի  «Ռեալի»՝ նոր մրցաշրջանի առաջին գոլի հեղինակը դարձել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ «Միլանի» դեմ ստուգողական խաղում դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: Բեյլը մրցակցի դարպասը գրավել է հանդիպման տասներորդ րոպեին՝ կատարելով ուժեղ հարված, որը «Ինտերի» դարպասապահ Սամիր Խանդանովիչը չի կարողացել ետ մղել: 

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ են գտնվել «Ինտերի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 3:2 հաշվով: