Դորտմունդի «Բորուսիան» հուլիսի 27-ին ընկերական խաղում 5:1 հաշվով պարտության է մատնել «Էսենին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը դարձել գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Դորտմունդցիները 4 ընկերական խաղից երեքում հաղթանակ են տոնել և մեկ հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի:

2008թվականից ի վեր դորտմունդցիներն առաջին անգամ խաղացին 4-4-2 սխեմայով' Հոֆմանը և Մխիթարյանը եզրերում, Իմոբիլեն և Օբամեյանգը՝ հարձակվողների դիրքում:

Յուրգեն Կլոպն՝ անդրադառնալով նրանց, նշել է. «Նրանք դաշտում լավ էին շարժվում և 35 րոպեի ընթացքում լավ աշխատեցին»:

«Նման պատրաստվածություն մենք երբեք չէինք ունեցել: Իհարկե, ինձ համար լավ կլիներ, եթե բոլոր ֆուտբոլիստներին տրամադրության տակ ունենայինք և կարողանայինք աշխատել շաբաթը 7 օր, ամբողջական կազմով»,- հավելել է Կլոպը:

Տեսանյութը` այստեղ