Ադրբեջանը պատրաստվում է Ռուսաստանից գնել «Յակ-130» (ՆԱՏՕ-ի համակարգով' «Միտտեն») ուսումնամարտական ինքնաթիռներ: Այս մաիսն, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել են ինքնաթիռն արտադրող «Իրկուտ» ընկերությունում' նշելով, որ ռուսաստանյան կողմը ինքնաթիռի շնորհանդես է անցկացրել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար:
«Որոշ ընթացակարգեր են անցկացվում: Կարծում եմ, որ մոտ ապագայում Ադրբեջանը կմտնի «Յակ-130» ինքնաթիռներ օգտագործողների ցուցակ», -նշել է ընկերության ներկայացուցիչը, ով չի հայտնել գնվող ինքնաթիռների հստակ թվաքանակը:
Երկտեղանոց «Յակ-130» ուսումնամարտական ինքնաթիռը նշանակված է «4+++» եւ «5»-րդ սերնդի մարտական ինքնաթիռների օդաչուներ պատրաստելու համար:
Ինքնաթիռի սպառազինության մեջ կան կառավարվող եւ չկառավարվող հրթիռներ: Ներկա դրությամբ այդ ինքնաթիռներով սպառազինված են Ռուսաստանը, Բելոռուսը եւ Ալժիրը: