Ընթացիկ տարվա սեպտեմբերին Իրանում մարտական հերթապահությունը կսկսի հրթիռների արձակմանը հետեւող սեփական մշակման եւ արտադրության ռադարային համակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին հաղորդել է «Ֆարս» գործակալությունը:
Ինչպես հայտնել է Խաթամ ալ Անբիա հակաօդային պաշտպանության ռազմակայանի հրամանատար բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլին, «ռադարային համակարգերի ու հրթիռների նոր տեսակները, որոնք հետագայում կհանձնվեն բանակին եւ կտեղաբաշխվեն երկրի տարբեր շրջաններում», կցուցադրվեն սեպտեմբերի 22-ին կայանալիք զորահանդեսի ժամանակ:
Այդ օրը երկրում նշվում Է Իրաքի հետ ութամյա պատերազմում (1980-1988 թթ) մարտական գործողությունների սկսվելը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: