Հունիսի 8-ին Գորիսում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում քաղաքապետ ընտրված Վաչագան Ադունցն արդեն մի քանի օր է, ինչ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը և սկսել աշխատանքները:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում Վաչագան Ադունցը նշեց, որ Գորիսում առկա խնդիրները շատ են:

 

«Խնդիրները շատ են, և ես արդեն տարբեր խորհրդակցություններ եմ արել, հանձնարարականներ եմ տվել»,- ասաց Ադունցը:

 

Վերջինիս խոսքով՝ որպես առաջնային խնդիրներ են համարվում աղբահանությունը և թափառող շները, և այդ ուղղությամբ, ըստ քաղաքապետի, աշխատանքներն արդեն սկսվել են: Առաջնային խնդիրների շարքում է նաև քաղաքի լուսավորությունը:

 

«Լուսավորության հարցն առաջնահերթ հարցերից մեկն է, որը կկարգավորենք»,- խոստացավ Գորիսի քաղաքապետը:

 

«Ընդհանուր առմամբ, փորձում ենք հանդիպումներ, խորհրդակցություններ ունենալ շահագրգիռ բոլոր մարդկանց հետ, որպեսզի որոշենք մեր հետագա անելիքները, թե որոնք են առաջնահերթ լուծում պահանջող հարցերը»,- եզրափակեց Ադունցը: