ESPN-ի լրագրողները կազմել են երազանքների թիմ` կազմված Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից:

Երազանքների հավաքականում ընդգրվել են «կապտանռնագույնների» չորս ֆուտբոլիստ և «Արքայական ակումբի» յոթ խաղացող:

Կատալոնացիներին ներկայացնում են Կլաուդիո Բրավոն, Խերարդ Պիկեն, Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը:

Մադրիդցիների ներկայացուցիչներն են Ֆաբիո Կոենտրաուն, Ռաֆայել Վարանը, Ալվարո Արբելոան, Տոնի Կրոսը, Սամի Խեդրիան, Գարեթ Բեյլը և Կրիշտիանու Ռոնալդուն:

Երազանքների թիմի գլխավոր մարզիչ է ընտրված Կարլո Անչելոտին:

Барса + Реал = команда-мечты + ФОТО