Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է մարզումները:
Սակայն ընդհանուր խմբի հետ աշխատանքը պորտուգալացին դեռ չի սկեսել և մարզվում է անհատական ծրագրով:
«Ռեալի» բժիշկները պորտուգալացու համար հատուկ ծրագիր են մշակել, որպեսզի Ռոնալդուն հնարավորինս արագ ձեռք բերի անհրաժեշտ ֆիզիկական վիճակ:
Հիշեցնենք, որ պորտուգալացին խնդիրներ ուներ աջ ոտքի ծնկի շրջանում, որն անհանգստացնում էր ֆուտբոլիստին նաև Աշխարհի առաջնության ժամանակ: