Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը15:20-ի սահմաններում BMW X5 մակնիշի 300 LS 03 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230-րդ կմ հատվածում «Տաթևի Թևեր» խաչմերուկ կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են: Մահացածներն են 2 տղա 1 աղջիկ, որոնց դիերը տեղափոխում են Գորիսի հիվանդանոց և դեպքի վայր են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքի քննիչներն ու փորձագետը: Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը:

Մանրամասները՝ այստեղ: