ՆԱՏՕ-ն պետք է վերանայի Ռուսաստանի հետ հարաբերություններն ի պատասխան Ուկրաինայում նրա գործողությունների, կարծում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, հաղորդել է BBC News-ը:
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին հղած նամակում Քեմերոնն ասում Է, որ Ռուսասանը խախտել Է բոլոր կանոնները՝ իրեն միացնելով Ղրիմը: Քեմերոնը կրկնել է նաեւ Մոսկվայի հասցեին բոլոր մեղադրանքներն Ուկրաինայի հարավ - արեւելքում աշխարհազորայիններին զենք հանձնելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Վարչապետը, դիմելով Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա հաջորդ ամսին Ուելսում, նաեւ քննադատության Է ենթարկել եւ այն, թե ինչպես են իրենց պահում Ռուսաստանի իշխանությունները մալայզիական հանրանավի աղետից հետո, որը գրեթե 300 մարդու կյանք խլեց:
Մոսկվան ժխտում Է աշխարհազորին զինելու փաստը եւ ավելի վաղ մերժել Է բոլոր բողոքները մարդատար հանրանավի անկման պատճառների հետաքննության առիթով:
Քեմերոնի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք Է համաձայնության գա «ռուսական ագրեսիայի» դեմ նոր միջոցների շուրջը, որոնք կհանգստացնեն իրենց անվտանգության համար երկյուղ կրող դաշնակիցներին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: