«Լավագույն տղերքը ծառայում են...» վերնագրով սոցիալական հոլովակը վերջին օրերին մեծ արձագանք է ստացել համացանցի հայ օգտատերերի կողմից՝ չնայած այն համացանցում է տեղադրվել ամիսներ առաջ։ Դա, իհարկե, պայմանավորված է այս շաբաթ Ադրբեջանի կողմից մի շարք դիվերսիաների իրականացման անհաջող փորձերի և սահմանային լարվածության աճի հետ։ Սոցիալական հոլովակի հեղինակն է Արշակ Զաքարյանը, օպերատորը՝ Դավիթ Հարությունյանը, մոնտաժը՝ Վիգեն Միքաելյանի։