Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին այսօր նշում է իր ծննդյան օրը:

Հավաքականի ավագը ծնվել է 1974թ-ի օգոստոսի 5-ին:

Նշենք, որ Ռոման Բերեզովսկին իր նորամուտը ազգային հավաքական նշել է 1996թ. օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ երևանյան խաղին։

mediamall.am-ը շնորհավորում է դարպասապահին և մաղթում բազում հաղթանակներ: