Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության մի խումբ անդամներ:
Քննարկվել են Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ սահմաններում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն կողմնակից են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, միեւնույն ժամանակ հարկ եղած դեպքում միասին կպաշտպանեն հայկական երկու պետությունների անկախությունն ու անվտանգությունը, հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը:

 

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: