Մոսկվան չի բացառում օգոստոսի 10-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս մասին օգոստոսի 9-ին Սոչիում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք չենք բացառում, որ եռակողմ հանդիպումը կկայանա վաղը ցերեկը»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը:
Հավելել է նաև, որ օգոստոսի 9-ի երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կայցելեն Սոչիում կայանալիք սամբոյի մրցաշարին:
«Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճով, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին եւ բազմաթիվ մարդկային կորուստների են հանգեցրել: Իրավիճակն իրոք անհանգիստ է ու ոչ կայուն»,- ասել է Պեսկովը: