Ստորգետնյա հետիոտնային անցումները հետիոտնի համար գեղեցիկ ու հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով մայիսին մեկնարկել են Երևանի թվով 3 ստորգետնյա անցումների նորոգման աշխատանքները:Բարեկարգվել ու պատշաճ տեսքի են բերվել Երևանի կենդանաբանական այգուն հարակից ստորգետնյա հետիոտնային անցումը, Մյասնիկյան պողոտայի հարևանությամբ գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը և Ալեք Մանուկյան փողոցում'ՀՊՏՀ-ից ԵՊՀ տանող ստորգետյա հետիոտնային անցումը:
Բարեկարգման աշխատանքների ընթացքում նորերով են փոխարինվել անցումների պատերի ու հատակների բացակա բազալտե սալերը, ֆասադային ներկով են ներկվել պատերն ու առաստաղները, պատերը ենթարկվել են ավազաշիթային մշակման, ինչպես նաև հղկվել է երեսպատված բազալտե պատերի մակերևույթը: Ստորգետնյա անցումներն արդեն լիարժեք շահագործվում են: Գետանցումների նորոգման աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի: