Հաքերները կոտրել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Թվիթերի էջը և հաղորդագրություններ տարածել նրա անունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լուրը հաստատել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Հաքերները ՌԴ վարչապետի անունից գրել են. «Հրաժարական եմ տալիս, ամաչում եմ կառավարության գործողությունների համար: Ներեցե՛ք»,
«Ղրիմը մերը չէ», «Ռուսաստանի քաղաքացիները չպետք է տառապեն երկրի ղեկավարության առողջ դատողության բացակայությունից», «Այնուամենայնիվ մենք կմտածենք էլեկտրականությունն արգելելու մասին, այդպես ավելի հուսալի է». նման գրառումներ են արել հաքերները Մեդվեդևի անունից, սակայն ՌԴ կառավարության լրատվական ծառայությունն արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել' տեղեկացնելով, որ վարչապետի միկրոբլոգը կոտրել են: