Դիլիջանում օգոտոսի 16-ին բացվեց «Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների փառատոնը:
Հայկական գորգերը պատմականորեն պաշտամունքային նշանակություն են ունեցել: Ի սկզբանե գորգը ծիսապաշտամունքային առարկա է եղել և բոլորովին ոչ թե առօրեական օգտագործման առարկա: Այն մասին «Արմենպրես»- ի հետ զրույցում նշեց ազգագրագրագետ Աշխունջ Պողոսյանը:
«Հայկական գորգին բնորոշ է պայծառ գույների առկայությունը, և հորինվածքների՝ գեղազարդման տարրերի ոճավորվածությունը, ինչը իմաստավորված է: Դրանով հենց հայկական գորգի գեղազարդումը տարբերվում է այլ գորգագործական կենտրոնների գորգերից: Պատմական Հայաստանի գորգագործության մշակութային կենտրոններից մեկը Արցախն է, և պատմական իրադարձություններից ելնելով Արցախն ու Սյունիքը մինչև վերջ մնացել են կիսաանկախ, ինչը հնարավորություն է տվել այդ շրջաններում գորգագործական ավանդույթների երկարատև պահպանման համար», - հավելեց Աշխունջ Պողոսյանը:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը էլ համոզված է, որ փառատոնը կավելացնի Դիլիջան քաղաքում հանգստացողների ու զբոսաշրջիկների քանակը:
Փառատոնի կազմակերպիչ Մարիամ Մինասյանի խոսքով' իրենց հիմնական խնդիրը զբոսաշրջային քաղաքներում այցելուների հոսքն ավելացնելն է: «Դիլիջանում այս նպատակով որպես միջոց ընտրել ենք գորգագործությունը: Բացի տուրիզմի խնդիրների լուծումից, միջոցառումը փորձում է մեկ տեղում հավաքել այս ոլորտի առաջատարներին և նրանց, ովքեր նոր են սկսել իրենց գործունեությունը դեկորատիվ-կիրառական արվեստի ասպարեզում», - ասաց Մարիամ Մինասյանը:
Նա նաև հավելեց, որ այսուհետ մշակութային փառատոնների ժամանակ մեկ մրցանակ է տրվելու է մեր զինվորականներին: Այս տարի առաջին անգամ տնրվող նմանատիպ մրցանակը կտրվի ՊՆ բանակային երրորդ կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանին:
«Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների երկրորդ փառատոնը Դիլիջանում հավաքել էր Հայաստանի տարբեր մարզերի և սփյուռքի ներկայացուցիչների, ովքեր ներկայացնում են գորգեր, ասեղնագործ աշխատանքներ և խոհանոց: Փառատոնին մասնակցում էին ինչպես համաշխարհային շուկայում հայտնի «Մեգերյան կարպետ» և «Ղարաբաղ կարպետ» գորգագործական կազմակերպությունները, Արցախի գորգագործության թանգարանը, անհատ գորգագործեր: