Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ շուտով լքելու է Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը, որտեղ նա ապաստան է գտել արդեն երկու տարի:

 

Ինչպես հայտնում է «Ազատություն» կայքը` ակնկալվում է, որ դեսպանատունը լքելուց անմիջապես հետո 43-ամյա Ասանժը կձերբակալվի, քանի որ նա այնտեղ ապաստան է գտել՝ խուսափելով էքստրադիցիայից Շվեդիա, որտեղ Ասանժը մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: