Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բիթլիս քաղաքի իշխանությունները որոշել են քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի անունով:

 

Nouvelles d’Arménie թերթի տեղեկացմամբ, ինչպես նշում է «Ազատություն» - ը` այդ փողոցում է ապրել Վիլյամ Սարոյանի ընտանիքը՝ մինչև Ամերիկա արտագաղթելը:

1964 թվականին ամերիկահայ գրողն այցելել էր այս քաղաք, որտեղ ապրել են նրա նախնիները: