ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության ներկայացուցիների հետ Ծաղկաձորում մասնակցեց «Բազե 2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությանը: Վարչապետը բազեականներին դիմեց ողջույնի խոսքով' նշելով, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում եւ կառավարության զարգացման ծրագրերը հիմնված են երիտասարդների սեղծագործ ուժի վրա:
«Հայաստանի կառավարության եւ անձամ բ իմ անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում հերթական հավաքի կապակցությամբ: «Բազե» երիտասարդական հավաքի հիմքում դրված է հայության եռամիասնության սուրբ գաղափարը' միասնականության միջոցով խրախուսելու հայրենասիրությունը, պահպանելու ազգային հարուստ ավանդույթները, բացահայտելու եւ զարգացնելու հայ երիտասարդների կարողությունները:
Իր պատմության տասներկու տարիների ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել ավելի քան 8 հազար երիտասարդների Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից' վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման : Անկախության տարիներին հասակ առած մեր երիտասարդ սերունդն ասյօր տեր է կանգնում մեր հայրերի ավետած պատգամներին' հանդես գալով որպես հասարակության շարժիչ ուժ:
Դուք ձեր ավյունն ու եռանդն եք ի սպաս դնում հայրենիքի կառուցման գործում եւ ամենակարեւորը, որ դուք դա անում եք ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով եւ հայրենական ոգով: Դրա վառ ապացույցն է նաեւ վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների տված արժանի հակահարվածը: Այսօր ես վստահությամբ կարող եմ ասել, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց վարչապետը' հավաստիացնելով, որ իրենք ջանք չեն խնայի երիտասարդության համակողմանի զարգացման համար:
Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում կանցկացվի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որի ընթացքում ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում ձեւավորվել են 45 ջոկատներ' յուրաքանչյուրում 9 անդամ: Հավաքին ընդհանուր առմամբ մասնակցում է 500 երիտասարդ մարզերի, Երեւանի, բուհերի, Արցախի, Սփյուռքի, Ջավախքի, ոստիկանության, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի, ռազմական ինստիտուտի, «Փյունիկ» հաշմանդամների միության ներկայացուցիչներ:
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս «Բազե»-ում նորամուծությոններ են արվել' հավաքի մասնակիցնեի հետ կաշխատեն ՀՀ պաշտպանության նախարարության հետախույզ մասնագետների մարտական կրակային պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչները: