Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը երկրի արեւելքում ծավալված հակամարտության հետեւանքով վերջին մի քանի օրում աճել է տասնյակ հազարներով, եւ այս պահին կազմում է շուրջ 190 հազար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցի ժամանակ այս տվյալները հայտնել է ՄԱԿ-ի՝ Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության մամուլի քարտուղար Արիան Ռամերին:
«ՄԱԿ-ի վարչության վերջին գնահատումները վկայում են, որ Ուկրաինայում կա 190 հազար ներքին տեղահանված անձ»,- ասել է Ռամերին: Նա ընդգծել է, որ այս թիվը կարող է ոչ լրիվ չափով արտացոլել իրական իրավիճակը:
Իսկ ինչ վերաբերում Է Ռուսաստան փախած ուկրաինացիներին, ապա նրանց թիվը, տեղեկացնում Է Գերագույն կոմիսարի վարչությունը, հասել Է 197,4 հազարի, որոնցից 78 հազարը պաշտոնապես փախստականի կարգավիճակ Է խնդրել: