Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել 1982թ. ծնված Սոֆյա Ք.-ն և հաղորդում տվել, որ մարտի 13-ին «www.odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Վարդանի հետ, ով մարտի 18-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում, պարտքով գումար վերցնելու պատրվակով, իրենից խաբեությամբ հափշտակել է ընդհանուր 1.573.000 դրամ գումար:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդանը 1988թ. ծնված Գևորգ Ա.-ն է, որն օգոստոսի 18-ին բերման է ենթարկվել: Կատարվում է նախաքննություն: