Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն մտադիր չԷ փոխել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության վայրը' Մարոկկոն' Էբոլա վարակի պատճառով մրցաշարը այլ երկիր տեղափոխելով:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին պաշտոնապես տեղեկացրել Է ՖԻՖԱ-ն:

 

«ՖԻՖԱ-ի համար առաջնահերթը ֆուտբոլիստների առողջությունն Է, բայց քանի որ Էբոլա վարակի փաստեր Մարոկկոյի տարածքում չեն գրանցել, ապա մենք հիմք չենք տեսնում մրցաշարը այլ երկիր տեղափոխելու համար»,-ասված Է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ: