Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Էրդողանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

 

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Էրդողանը տեղեկացրել է, որ պատրաստ է մուսուլմանական աշխարհի հետ շարունակել համագործակցությունը զինադադարի պահպանման նպատակով: