«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը 200 հազար դրամ է փոխանցել Քարվաճառի բնակչուհի Խանդութ Ավետյանի բուժման ֆոնդին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։
Facebook սոցիալական ցանցում տարբեր անհատներ դրամահավաքության կոչեր են տարածում Քարվաճառում բնակվող երիտասարդ կնոջ կյանքի փրկության համար:
Խանդութ Ավետյանը բնակվում է Քարվաճառում։ Շրջանի մշակույթի միակ կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է, տեղի դպրոցում էլ երաժշտություն եւ հայ եկեղեցու պատմություն է դասավանդում։
Նրա մոտ հայտնաբերվել է չարորակ ուռուցք: Խանդութի հիվանդությունը Հայաստանում հնարավոր չէ բուժել։ Նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում է։ Արտասահմանում Խանդութի բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտ է մոտ 25 հազար դոլար։ Նրան օգնելու համար բացվել է հաշվեհամար։
Դրամական փոխանցումների համար «Ամերիաբանկում» Խանդութ Ավետյանի անունով բացված են հետևյալ հաշվեհամարները՝ դրամային՝ 15700 20587980100, արտարժութային՝ 15700 20587980201։