Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ցանկություն է հայտնել տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Ֆուտբոլիստն այդ մասին տեղեկացրել է մադրիդյան թիմի ղեկավարությանը և մարզչական շտաբին:

Պարբերականի տեղեկության համաձայն՝ ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնից ստացել է երկու տարվա պայմանագիր կնքելու առաջարկ, համաձայն որի մեկ մրցաշրջանում Ալոնսոն կստանա 10 մլն եվրո աշխատավարձ, նույնքան կստանա նաև «Ռեալը»՝ ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

Նշվում է, որ Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Պեպ Գվարդիոլան և Ալոնսոյին դիտարկում է որպես Խավի Մարտինեսին փոխարինող: