Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա, Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկի հատվածում սեպտեմբերի 2-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Թումանյան, Եզնիկ Կողբացի և Պուշկինի փողոցներով: