Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալու կողմնակիցների թիվն ավելի ու ավելի Է մեծանում այդ տարածաշրջանի բնակչության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են YouGov բրիտանական հետազոտական ընկերության հարցման արդյունքները:

 

Սեպտեմբերի 2-ին «Թայմս» եւ «Սան» թերթերում հրապարակված տվյալների համաձայն՝ անկախության հակառակորդների թիվը կազմում Է 53 տոկոս, իսկ կողմնակիցներինը՝ 47 տոկոս: Ընդսմին օգոստոսի կեսին այդ ցուցանիշները կազմում Էին համապատասխանաբար 57 տոկոս եւ 43 տոկոս, օգոստոսի սկզբին՝ 60 տոկոս եւ 39 տոկոս:

 

Հարցումը օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել է Շոտլանդիայի 1063 բնակիչների շրջանում:

 

Ինչպես սպասվում Է Շոտլանդիայի անկախության հարցի շուրջ հանրաքվեն տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 18-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: