Վրաստանի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Յալգուջա զորափորձարանում սեպտեմբերի 5-ին տեղի կունենան «Անվտանգ Կովկաս-2014» վրաց-ադրբեջանական համատեղ վարժանքներ:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, սեպտեմբերի 2-ին հաղորդել Է հանրապետության ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:

 

«Վարժանքների նպատակը փրկարար ուժերի կոորդինացված աշխատանքի բարելավումն Է երկու երկրների միջեւ համագործակցության եւ լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների ժամանակ փոխադարձ օգնության վերաբերյալ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հուշագրի շրջանակներում»,-ասված Է հաղորդագրության մեջ: