Ւնչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, այսօր կառավարության շենքի առջև իրենց բողոքի ակցիան էին անցկացնում նաիրիտցիները: Վերջիններս պահանջում էին աշխատավարձերի պարտքերի մարում. գործարանն աշխատակիցներին պարտք է 18 ամսվա աշխատավարձ:

 

Նաիրիտցիների հետ զրուցեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով հորդորեց բնակիչներին սպասել մինչև սեպտեմբերի 15-ը, և նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձ:

 

Նախարարի հայտարարությունը բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունն առաջացրեց. վերջիններս սուլում և պահանջում էին մի քանի ամսվա աշխատավարձ:

 

Զախարյանի ելույթից հետո, ելույթով հանդես ելավ «Նաիրիտի» արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը, ով հորդորեց ակցիայի մասնակիցներին ճանապարհը չփակել, անօրինական քայլերի չդիմել, սպասել մինչև սեպտեմբերի 15-ը:

 

Վերջինիս ելույթն ընդհատեց ՀՀԿ տատիկը, ում ոստիկանները հեռացրին տարածքից և արգելեցին խանգարել ելույթը:

 

Հ.Գ. Հետաքրքրականն այստեղ այն էր, որ այսքան ժամանակ ՀՀԿ տատիկի վիրավորանքներն ու անեծքներն ուղղված թե′ լրագրողներին, թե′ ակտիվիստներին, երբեք չէր «խոչընդոտվել»:

 

«Սուս մնա մի հատ, բրթելով տար, բրթի տար ստեղից»:

 

Մանրամասները՝ տեսանյութում