Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարիերան կշարունակի Մեքսիկայում: 2005-ի «Ոսկե գնդակի» դափնեկիրը պայմանագիր է կնքել «Կերետարո» ակումբի հետ. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

34-ամյա ֆուտբոլիստը կնքել է երկու տարվա պայմանագիր: Մեքսիկայի առաջնության նոր մրցշրջանի 7 Տուրրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: