Հարավամերիկյան գավաթի խաղարկության շրջանակներում «Ռոսարիո Սենտրալի» և «Բոկա Խունիորսի» միջև հանդիպման ժամանակ  տրիբունաներում անկարգություններ են սկսվել:

«Ռոսարիոյի» երկրպագուները  քարով հարվածել են «Բոկայի» դարպասապահ Ագուստին Օրիոնի գլխին:

Բարեբախտաբար Արգենտինայի հավաքականի դարպասապահը շատ չի տուժել: Բժիշկների ցուցաբերած օգնությունից հետո դարպասապահը շարունակել է խաղը: