Այսօր՝ ժամը 17:20-ի սահմաններում Կիևյան կամրջից երիտասարդ մի տղա ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

 

Մաշտոցի ոստիկանները պարզել են երիտասարդի ինքնությունը. նա 20-ամյա Ա. Հովհանիսյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանությունը գործել է սիրած աղջկանից մերժում ստանալու պատճառով: Նա բնակվում էր մոր և քրոջ հետ և նոր էր զորացրվել բանակից: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում