Երկրագնդի բնակիչները կկարողանան այս տարի երրորդ եւ վերջին գերլուսինը տեսնել լույս սեպտեմբերի 9-ի գիշերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Space.com-ին:

 

Գերլուսինը աստղագիտական երեւույթ Է, երբ լիալուսինը համընկնում Է Լուսնի եւ Երկրագնդի առավելագույն մերձեցման պահին, եւ արբանյակը 14 տոկոսով ավելի մեծ եւ 30 տոկոսով ավելի պայծառ Է երեւում, քան սովորաբար:

 

Լուսնի եւ Երկրի միջեւ հեռավորության տատանումները կապված են այն բանի հետ, որ արբանյակի ուղեծիրը Էլիպսի ձեւ ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: