Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), ամփոփելով 2014 թվականի հուլիսին գրանցված ցուցանիշները, զուսպ գնահատական Է տվել առաջիկա ամիսներին համաշխարհային տնտեսության աճի հեռանկարներին:

 

Ինչպես նշում են փորձագետները, 2014 թվականը հազիվ թե արդարացնի տնտեսական վերականգնման տեմպերի Էական արագացման հետ կապված սպասումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:

 

Մասնավորապես, ինչպես ասված Է ՏՀԶԿ-ի հաղորդագրության մեջ, աճի կայուն ազդակ Է գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում: Մինչդեռ Ճապոնիայում նախկինի պես կայուն աճի ընդհատում Է դիտվել, սակայն ՏՀԶԿ-ն դա կապում Է, նախեւառաջ, մեկանգամյա գործոնների հետ, ներառյալ սպառման հարկի ապրիլյան բարձրացումը:

 

Եվրոգոտում, ընդհանուր առմամբ, եւ Ֆրանսիայում, մասնավորապես, առաջանցիկ ցուցանիշները խոսում են վերելքի կայուն տեմպերի պահպանման մասին այն դեպքում, երբ Գերմանիան շարունակում Է կորցնել աճի ազդակը, եւ Իտալիան նույնպես թրենդի նման թուլացման նշաններ Է դրսեւորում:

 

ՏՀԶԿ-ի խոշորագույն զարգացող երկրներում երկարաժամկետ թրենդին մոտ աճ Է նշվում Չինաստանում եւ Ռուսաստանում, աճի տեմպերի ուժեղացում՝ Հնդկաստանում եւ թույլ վերընթաց փոփոխություններ՝ Բրազիլիայում:

 

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատումների համաձայն՝ 2013 թվականին համաշխարհային համախառն ներքին արդյունքի աճը դանդաղել Է մինչեւ 3,2 տոկոս՝ մեկ տարի առաջվա 3,5 տոկոսից: Հուլիսին այս տարվա համար կանխատեսումը իջեցվել Է մինչեւ 3,4 տոկոս՝ ապրիլյան 3,7 տոկոսից, սակայն դա Էլ կարող Է չարդարանալ:

 

ՏՀԶԿ-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպությունն Է, որը ներառում Է 34 առավել զարգացած պետությունները: Ներկայում դրա կազմի մեջ մտնում են՝ Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իսրայելը, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: