Ամփոփել Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի գործողությունները դեռ վաղ է, սակայն նրանք արժանի են դրական գնահատականի: Այս մասին, ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքսը», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ:

 

 

«Մենք գիտենք, թե որքան բարդ են այդ տեսակի հակաահաբեկչական գործողությունները: Եվ, իհարկե, դեռ վաղ է ամփոփել, սակայն այն, ինչ արվել է մինչև հիմա, անշուշտ, արժանի է բարձր դրական գնահատականի»,- Պուտինի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:

 

 

«Հատուկ շնորհակալության են արժանի պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի փորձագետների, տեղում գործող սպաների աշխատանքը և, իհարկե, մեր օդաչուները, որոնք աշխատում են Սիրիայում»,- հավելել է ՌԴ նախագահը: