ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամները ամերիկացի լրագրողներին անկեղծ խոստովանություն են արել այն մասին, որ Սիրիայի վրա հարձակման ծրագիր է նախապատրաստվել:

 

Սպիտակ Տան ներկայիս ղեկավարը այս պատվարժան «առաքելության» իրագործումը որոշել է վստահել իր իրավահաջորդին: Եվ այս ամենը չնայած այն հանգամանքին, որ վերջին սոցհարցումների համաձայն ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ կարող է դառնալ Հիլարի Քլինթոնը:

 

New York Times-ի տված տեղեկության համաձայն՝ արշավը ընդդեմ զինյալների բաղկացած է լինելու երեք փուլից և նախատեսված է առնվազն երեք տարվա համար: Առաջին փուլն արդեն սկսվել է: Այն բաղկացած է ազգային, կրոնական փոքրամասնությունների, ինչպես նաև ռազմական և հետախուզական անձնակազմի պաշտպանության համար ահաբեկչական ուժերի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելուց: