Հայաստանում այսուհետ հուշարձանների տեղափոխումը կկատարվի միայն բացառիկ դեպքերում. Ազգային ժողովը ձայների մեծաասնությամբ ընդունեց «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 120 պատգամավոր, դեմ՝ 1:
Պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած օրենքի նախագիծը նպատակ ունի սահմանել, որ hանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում' Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը' պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:
Պատգամավորների մեծ մասն իրենց ելույթներում հավանության էին արժանացրել պատգամավորների նախաձեռնությ ունը: