Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հաստատման գործում միջնորդների անհրաժեշտություն չկա: Նման դիրքորոշում արտահայտեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը' սեպտեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ:
«Երբ սկիզբ առավ «ֆուտբոլային դիվանագիտությունը»,, «պատահական» հայտնվեցին միջնորդներ, ովքեր նույն Մինսկի խմբի համանախագահներն էին: Փորձը արդեն ցո ւյց տվեց, որ միջոնդրները որևէ դեր չկարողացան խաղալ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը' հավելելով, որ այդ իմաստով կարևորում է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի այցը Թուրքիայի Նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը: «Պետք է շարունակել առանց միջնոդների հարաբերությունների ձևավորումը»,- նշեց փարձագետը:
Դավիթ Շահնազարյանի խոսքով' Թուրքիան փորձում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան կառուցել պատմության մեջ Հայաստանի հետ ընդհանուր եզրեր գտնելով: «Սա առաջին սխալն է (գուցե իրենց համար ճիշտ), որ հիմա կատարվում է Թուրքիայի կողմից, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է խաղա այդ դաշտում, այլ Հայաստանը պետք է ցույց տա, որ պատմության դաշտում համաձայնության գալ չենք կարող»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց նա:
Դավիթ Շանազարյանը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որոշակի զարգացումներ է կանխատեսում: «Ես կարծում եմ, որ նույնիսկ որոշակի անսպասելի քայլեր տեղի կունենան առաջիկայում, նկատի ունեմ' մինչ 2015 թվականի ապրիլի 24-ը: Սահմանների բացում չի լինի, սակայն ինչ-որ գործընթացներ կծավալվեն»,- նկատեց Դավիթ Շահնազարյանը' հավելելով, որ կարևոր գործընթացները սկսվելու են հաջորդ տարվա ապրիլի 25-ին: