Իրաքի եւ Սիրիայի զավթած հյուսիսային տարածքներում «Իսլամական պետություն» հռչակած ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մարտիկներին սեքս ծառայություններ մատուցելու համար մեկնող կանանց թիվը վերջին մի քանի ամիսների ընթացքում բավականին մեծացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են սիրիական ԶԼՄ-ները:

 

Նշվում է, որ հաճախ մարտիկների կանայք եւս սեքս ջիհադի համար իրենց մարմինները նվիրում են ԻԼԻՊ-ի անդամներին' հույս ուննալով, որ այդ ճանապարհով դրախտ կընկնեն: Նույնիսկ որոշ վահաբի մարտիկներ զոհվելուց առաջ իրենց կանանց հանձնարարում են, որ եթե այրի մնան, մինչեւ վերջին շունչը «ծառայեն» ԻԼԻՊ-ի մարտիկներին:

 

Միջազգային մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ «սեքս ջիհադ»-ի նպատակով ԻԼԻՊ-ի մարտիկներին սեռական ծառայություններ մատուցելու համար Սիրիա եւ Իրաք հիմնականում մեկնում են Ինդոնեզիայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացի կանայք: